Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է իր թիմի արդեն նախկին դարպասապահի` Կլաուդիո Բրավոյի մասին, ով վերջերս տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»:
- Բրավոն իմ ընկերն է և մենք միշտ կապի մեջ ենք լինում: Նա ինձ պատմում էր, թե ինչպես են ընթանում իր և «Բարսելոնայի» միջև բանակցությունները: Ես ուրախ եմ Բրավոյի և իր ընտանիքի համար: Նա շատ լավ տղա է, ով իրոք արժանի է ամենալավին:
«Բարսելոնան» ճիշտ ընտրություն է արել: Նա շատ լավ է խաղում ոտքերով և ես ծիծաղում եմ այն մարդկանց վրա, ովքեր ինձ հակառակն են պնդում: Այդպիսի մարդկանց ես ցույց եմ տալիս Բրավոյի մասնակցությամբ տեսագրությունները,- հայտարարել է Գրիզմանը:
|