Չիլիի հավաքականի դարպասապահ Կլաուդիո Բրավոն տեղափոխվեց «Բարսելոնա», հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Համաձայնագիրը նախատեսված է 4 տարվա համար: Վերջին 8 տարիների ընթացքում Բրավոն հանդես էր գալիս «Ռեալ Սոսյեդադում»: Ներկա պահին նա Չիլիի հավաքականի հետ միասին գտնվում է Բրազիլիայում և պատրաստվում է 1/8 եզրափակչի Բրազիլիայի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնան» ձեռք էր բերել Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին:
|