Կամերուն - Բրազիլիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Խաղադաշտում անցկացրած 71 րոպեի ընթացքում Նեյմարը կատարել է 42 ճշգրիտ փոխանցում, 4 անգամ հարվածել է դարպասին և դարձել 2 գոլի հեղինակ:
Կամերունին հաղթելու շնորհիվ Բրազիլիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Չիլիի ազգային հավաքականի հետ:
|