«Մունդիալ-2014»-ի բացման հանդիպումը սպասարկելու է ճապոնական մրցավարական բրիգադը, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Գլխավոր մրցավարը լինելու է 42-ամյա Յուիտի Նիսիմուրան, ով Աշխարհի 2010 թ. առաջնության ժամանակ վարել է չորս հանդիպում, այդ թվում՝ Հոլանդիայի և Բրազիլիայի միջև կայացած հանդիպումը (2:1)։
Հիշեցնենք, որ բացման հանդիպման ժամանակ միմյանց կհանդիպեն Բրազիլիայի և Խորվաթիայի ազգային հավաքականները:
Նշենք, որ Նիշամուրան ՖԻՖԱ-ի մրցավար է 2004 թվականից։
Բրազիլիա - Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին՝ Երևանի ժամանակով 00:00-ին։
|