Իսպանական «Սևիլյայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն, հաղորդում է Bild-ը:
Ըստ աղբյուրի` գերմանական «Շալկեի» նախկին կիսապաշտպանը «Բարսելոնայում» կստանա տարեկան 8 մլն եվրո:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ կատալոնական ակումբը Խորվաթիայի ազգային հավաքականի 26-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կկքնի մինչ 2019 թվականը:
Վերջինիս հրաժարագինը կկազմի 15 մլն եվրո:
Հաղորդվում էր, որ Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրված էին մադրիդյան երկու գրանդները` «Ատլետիկոն» և «Ռեալը»:
|