Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:
Այսպիսի հետաքրքիր լուր մեզ տրամադրեց Sport.es-ը, որի հաղորդմամբ, կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը, իսկ Ագուերոն համարվում է թիմի առաջնային տրանսֆերային նպատակը:
Ըստ աղբյուրի` «Բարսելոնան» արդեն հասցրել է կապ հաստատել «Մանչեսթեր Սիթիի» հետ և հայտարարել, որ ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել մոտ 38 մլն եվրո: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն անձամբ ցանկանում է հանդես գալ «կապտառնանգույնների» կազմում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Ագուերոյին գնել է երեք տարի առաջ Մադրիդի «Ատլետիկոյից» 44 մլն եվրոյի դիմաց:
|