Կատալոնական «Բարսելոնան» չի պատրաստվում բաժանվել թիմի արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյից և ցանկանում է երկարաձգել վերջինիս պայմանագրի ժամկետը, հաղորդում է Cadena Cer-ը:
Ըստ աղբյուրի` մոտ ժամանակներս Մասկերանոն կժամանի Եվրոպա և բանակցություններ կվարի «Բարսելոնայի» հետ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականի հունիսին:
|