Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն արձակուրդից կվերադառնան հուլիսի 14-ին, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Թիմի ֆուտբոլիստները մինչ այդ իրենց հավաքականների կազմում կնախապատրաստվեն «Մունդիալ-2014»-ին:
Հուլիսի 14-ին ֆուտբոլիստները բուժզննում կանցնեն և կմասնակցեն թիմային հավաքի:
Այժմ պաշտոնական հայտարարություն չկա, թե թիմը երբ է ընկերական հանդիպում անցկացնելու:
Հայտնի է միայն, որ օգոստոսի 9-ին «Բարսելոնան» կլինի Հելսինկիում:
|