Կատալոնական «Բարսելոնան» սկսել է հետաքրքրվել «Սևիլյայի» պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոյի ծառայություններով, հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի` 27-ամյա արգենտինացու թեկնածությունն առաջարկել է «կապտանռնագույնների» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարրետան:
Հիշեցնենք, որ Ֆասիոն երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը թիմի հետ մինչ 2018 թվականը, իսկ ֆուտբոլիստի հրաժարագինը 40 մլնից նվազել է մինչ 10 մլն եվրո:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Մարկինյոսի (ՊՍԺ) և Ժերեմի Մատյեի («Վալենսիա») ծառայություններով:
|