«Մունդիալ-2014»-ին դեռ երկու շաբաթ կա, սակայն վերլուծաբաններն արդեն գիտեն, թե ինչպես է ավարտվելու երկար սպասված մրցաշարը, հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Ամերիկյան առաջատար բանկերից մեկը` Goldman Sachs-ը հայտարարել է, որ Բրազիլիայում անցկացվող մրցաշարի եզրափակիչ հանդիպման ընթացքում իրար հետ կմրցեն տանտերերի և Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները: Ըստ բանկի` հանդիպումը կավարտվի Նեյմարի թիմի հաղթանակով: Բանկը հայտարարել է նաև հանդիպման հաշվի մասին` 3-1:
Արգենտինացիներն էլ, իրենց հերթին, կիսաեզրափակչում կտխրեցնեն Վիսենտե դել Բոսկեի սաներին, նախ 1-1 խաղալով, իսկ հետո հաղթելով հետխաղյա 11 մետրանոցներում:
Ըստ նրանց` բրազիլացիների հաղթանակը կազմում է 48,5 %, արգենտինացիներինը` 14,1 %, գերմանացիներինը` 11,4 %, իսկ իսպանացիներինը` 9,8 %:
Goldman Sachs-ի մասնագետները 2010 թվականին նույնպես կարծում էին, որ եզրափակչում հանդես կգա Բրազիլիայի ազգային հավաքականին, Իսպանիային տալով երկրորդ, իսկ Հոլանդիային` երրորդ տեղերը:
Հայտնի է, որ ութոտնուկ Պաուլն ավելի ճիշտ էր գուշակել «Մունդիալ»-ի հաղթողին:
Ըստ ամերիկացիների` «Մունդիալ-2014»-ի խորհրդանշական հավաքականում կընդգրկվեն Անդրես Ինիեստան, Նեյմարը, Դանի Ալվեսը, Լիոնել Մեսսին, Սերխիո Ռամոսը, Կրիշտիանու Ռոնալդուն, Տիագո Սիլվան, Ֆրանկ Ռիբերին, Մանուել Նոյերը և Էդեն Ազարը:
|