Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն իր կարիերան կարող է շարունակել իտալական «Նապոլիում»:
Մասկերանոն պատրաստ է տեղափոխվել իտալական ակումբ միայն տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձ ստանալու դեպքում, հաղորդում է AS-ը` հղում անելով Corriere dello Sport-ին:
«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսն ավելի վաղ հաստատել էր, որ թիմը հետաքրքրված է արգենտինացի կիսապաշտպանով:
|