Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն չի կարող մասնակցել գալիք մրցաշրջանի առաջին տուրի հանդիպմանը, հաղորդում է barcastuff-ը:
Ըստ աղբյուրի` Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի` Մադրիդի «Ատլետիկոյի» (1-1) դեմ խաղում 27-ամյա պաշտպանը ստացել էր իր 5-րդ դեղին քարտը, որի պատճառով որակազրկվել է մեկ խաղով:
Հիշեցնենք, որ օրերս Պիկեն երկարաձգեց իր պայմանագիրը թիմի հետ:
|