Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պաշտոնապես ներկայացվեց թիմի ղեկավարության կողմից: Իսպանացի մասնագետն իր առաջին մամլո ասուլիսում խոսեց թիմի առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
- Իմ թիմը հարձակվողական ֆուտբոլ է խաղալու: Ցանկանում եմ օգնել ֆուտբոլիստներին, նրանք պետք է իրենց գործն անեն խաղադաշտում: Ես նրանց հանդեպ խստապահանջ եմ լինելու:
Ամեն թիմին փոփոխություններ են հարկավոր, «Բարսելոնայում» նույնպես փոփոխություն կլինի: Մենք պետք է բանակցենք և որոշում կայացնենք, թե ինչպես ենք գործի դնելու մեր ռեսուրսները:
Ես ուրախ եմ, որ ընդունել եմ այս մարտահրավերը: Հասկանում եմ, թե սա ինչ պատասխանատու գործ է,- հայտարարել է Լուիս Էնրիկեն:
ArmFootball.com / Գևորգ Մարտիրոսյան
|