Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալը շնորհավորել է կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, հաղորդում է RTL-ն:
- Լուիս Էնրիկեն հիանալի մասնագետ է: Բացի այդ, նա ուժեղ անհատականություն է: Կարծում եմ, որ նա համապատասխանում է «Բարսելոնային»: Նա չի վախենում ճնշումից և պատասխանատվությունից,- հայտարարել է Վան Գալը:
|