24-ամյա դարպասապահ Օյեր Օլազաբալը կլքի «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Դարպասապահը, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականի հունիսին, վարձավճարով հանդես կգա այլ ակումբում:
Ներկա պահին «Բարսելոնան» արդեն ստացել է մի քանի առաջարկ Պրիմերայի ակումբներից:
|