Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է իսպանական «Վալենսիայի» պաշտպան Ժերեմի Մատյեի գնելու տարբերակը, հաղորդում է Inside Spanish Football-ը:
30-ամյա պաշտպանի հանդեպ հետաքրքրությունը տածել է թիմն ապագայում գլխավորող Լուիս Էնրիկեն, ով իր գործունեությունը «կապտանռնագույնների» թիմում կսկսի հուլիսի 7-ից:
44-ամյա մասնագետը կարծում է, որ Մատյեն կարող է հանդես գալ կենտրոնում և ձախ եզրում:
Ըստ աղբյուրի` պաշտպանի և թիմի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին, իսկ հրաժարագինը կազմում է 20 մլն եվրո:
Գևորգ Մարտիրոսյան / ArmFootball.com
|