Իտալացի աշխարհահռչակ հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի` «Բարսելոնա» - «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումից հետո հայտարարել է, որ ֆուտբոլային աշխարհը պետք է օրինակ վերցնի «Բարսելոնայի» երկրպագուներից:
- Շնորհավորում եմ Մադրիդի «Ատլետիկոյին» Իսպանիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Մրցակցի` «Բարսելոնայի» երկրպագուների արարքը պետք է ֆուտբոլային աշխարհին օրինակ ծառայի,- հայտարարել է Դել Պյերոն:
Հիշեցնենք, որ հանդիպման վերջնամասում «Բարսելոնայի» երկրպագուները ոչ թե սուլել, այլ ծափահարել են Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին:
|