Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրի` Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հանդիպումից հետո անկեղծացել է և հայտարարել, որ թիմում մեծ փոփոխություններ են սպասվում, հաղորդում է football-espana.net-ը:
- Մրցաշրջանի վերջնամասում չկարողացանք իրականացնել մեր առջև դրած նպատակները: Մեր նպատակների իրագործման համար մենք օր ու գիշեր աշխատել էինք: Հայտարարում եմ, որ թիմում մեծ փոփոխություններ են սպասվում ,- վստահորեն ասել է Բարտումեուն:
|