Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան շնորհավորել է Մադրիդի «Ատլետիկոյին» Իսպանիայի չեմպիոնությունը նվաճելու կապակցությամբ, հաղորդում է Goal.com-ը:
- Մենք տխուր նոտայով ավարտեցինք մրցաշրջանը: Կարող էինք հաղթել, բայց պետք է արժանին մատուցել մրցակցին իրենց հաղթանակի համար: Նրանք արժանիորեն դարձան չեմպիոն:
Մենք չարաշահեցինք մեր հնարավորությունները: Մինչ այս հանդիպումը կարող էինք լուծել չեմպիոնության հարցը, սակայն Մադրիդի «Ատլետիկոն» ավելի խորամանկ դուրս եկավ: Ես այլևս ոչինչ չունեմ ավելացնելու,- հայտարարել է Ինիեստան:
|