Մեզնից շատերը կհիշեն, թե ինչպես «Բարսելոնա» ժամանեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրած հարձակվողն իր գրքում գրում է, թե ինչպես է ստացվել, որ նա հեռացել է «Բարսելոնայից»: Վերջինս իր գրքում անընդատ շեշտում է, որ իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան վախկոտ է, իսկ ֆուտբոլիստները` խելոք աշակերտներ:
«Լիոնել Մեսսին, զգալով, որ թիմում առաջատարի դերը զիջում է ինձ (Զլատան), ցանկացավ հանդես գալ ոչ թե եզրից, այլ կենտրոնից: Նա հայտարարեց. «Կամ ես հեռանում եմ, կամ հեռանում է Զլատանը»: Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում այդ տղայի հետ, բայց ես նույնպես չէի կարող տեղս նստել և սպասել, թե երբ են ինձ հեռացնելու:
Հիշում եմ` 2009 թվականի աշունն էր: Մարզվում էինք Պեպի գլխավորությամբ: Մարզումից հետո Մեսսին վերցրեց իր բջջային հեռախոսը և սկսեց ինչ-որ բան տպել ...
Պեպ Գվարդիոլայի բջջային հեռախոսը ձայն արձակեց: Հաղորդագրություն եկավ: Նա վերցրեց հեռախոսը, ինչ-որ բան կարդաց և սփրթնեց: Այնպիսի տպավորություն էր, որ նա ինչ-որ մեծ խնդրի առջև է կանգնել;
Հետո պարզվեց, թե դա ինչ հաղորդագրություն էր ...
«Այսպես ... ոնց հասկացա` ես թիմին այլևս պետք չեմ ...»
Այսպիսով, այդ մեկ հաղորդագրությունը հեռացրեց Գվարդիոլային Իբրահիմովիչից, Մեսսին արեց այնպես, ինչպես նա էր ցանկանում: Նա եկավ կենտրոն և իր շողքի տակ թողեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին ...
Հատված Զլատան Իբրահիմովիչի գրքից
Աղբյուրը` Marca.com
|