Իտալական «Յուվենթուսի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հետաքրքրել է կատալոնական «Բարսելոնային», հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:
Լուիս Էնրիկեն, ով, ամենայն հավանականությամբ կդառնա թիմի նոր գլխավոր մարզիչը, ցանկանում է «Նոու Կամպում» տեսնել հենց Լյորենտեին:
Ըստ աղբյուրի` թուրինցիները պատրաստ են բաժանվել իրենց իսպանացի ֆուտբոլիստից, միայն թե գնորդը Ֆերնանդոյի դիմաց լավ գումար առաջարկի:
|