Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական «Բարսելոնայի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կքննարկի միայն Թուրինի «Յուվենթուսի» առաջարկը, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի` 25-ամյա Սանչեսին այլ ակումբները չեն հետաքրքրում: Հիշեցնենք, որ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բազմիցս գովանաբանել է Սանչեսին, իսկ իտալական մամուլում լուրեր են շրջանառվում, որ թուրինյան ակումբն արդեն պատրաստվում է բանակցել «Բարսելոնայի» հետ:
Հավելենք, որ Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
|