Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը հայտարարել է, որ դեռ չի որոշել, թե ինչ գործունեությամբ է զբաղվելու մոտ ապագայում, հաղորդում է barcastuff-ը:
- Վնասվածքիս լիովին ապաքինման համար ինձ հանգիստ է անհրաժեշտ: Մյուս խնդիրները կաշխատեմ լուծել զուգընկերուհուս հետ:
Դժվար թե շաբաթ օրը կարողանամ հանդես գալ: Մարզիչները միշտ է ինձ վստահում են, բայց «Բարսելոնային» կարևոր հանդիպում է սպասվում: Հնարավոր է, որ թիմը դառնա չեմպիոն: Ես չեմ լինի պահեստային նստարաններին:
Չեմ կարծում, որ մարզիչ կդառնամ: Դա այն չէ, ինչ ես կցանկանայի: Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում փոխվի իմ մտածելակերպը և ես այդ հարցին այլ կերպ վերաբերվեմ, բայց հիմա ես պետք է կենտրոնանամ այլ բանի վրա:
Ի՞նչ կասեմ ես իմ աղջկան: Կասեմ, որ ինձ բախտ է վիճակվել հանդես գալ աշխարհի լավագույն ակումբում,- հայտարարել է Պույոլը:
|