Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Ադրիա Վիլանովան «Լեյդի» հետ հանդիպման 79-րդ րոպեին խփած գոլը նվիրել է ապրիլի 25-ին քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո կյանքին անձնատուր եղած հորը` Տիտո Վիլանովային:
Ադրիան գոլը խփելուն հաջորդած պահի նկարը տեղադրել է Instagram-ում և գրել. «Այս գոլը նվիրում եմ քեզ, հա՛յր. դու միշտ իմ կողքին ես»:
|