«Բարսելոնայի» արդեն նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսն այսօր հրաժեշտ է տվել թիմակիցներին և կատալոնական ակումբի ներկայացուցիչներին:
Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Վալդեսն այսօր ժամանել է ակումբի մարզաբազա, հրաժեշտ տվել, վերցրել բոլոր իրերը և հեռացել: Վիկտոր Վալդեսի` կատալոնական ակումբի հետ պայմանագիրն արդեն ավարտվել է, և նա այժմ ձեռք է բերել ազատ գործակալի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ իսպանացին այժմ ապաիքնվում է ծնկի վնասվածքից և, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանից խաղալու է «Մոնակոյում»:
«Բարսելոնայում» Վիկտոր Վալդեսը խաղում է 2002 թվականից: Այս ընթացքում նա 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ` Իսպանիայի գավաթակիր, 6 անգամ` սուպերգավաթակիր, 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ` ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և 2 անգամ` աշխարհի ակումբային առաջնությունում:
|