«Բարսելոնայի» պաշտպաններ Խերարդ Պիկեն և Խորդի Ալբանվերականգնվել են վնասվածքներից և կարող են մասնակցել առաջնության վերջին տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղին, հաղորդում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Պիկեն ապրիլի սկզբից խաղադաշտ դուրս չի եկել, իսկ Ալբան 1 ամիս առաջ է շարքից դուրս մնացել: Նշենք, որ «Ատլետիկոյի» դեմ խաղը որոշիչ կլինի չեմպիոնության համար պայքարում:
|