Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան Իսպանիայի Լա Լիգայի վերջին տուրում Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ վճռորոշ խաղից առաջ վստահ է, որ իր թիմը կարող է վերջնական արդյունքում չեմպիոն դառնալ առաջնությունում: Հիշեցնենք` առաջին հորիզոնականը զբաղեցնող թիմը կորոշվի հենց այս ակումբների դիմակայությունում:
«Մենք վստահ ենք 200%-ով, որ կարող ենք հաղթել «Ատլետիկո»-ին: «Բարսելոնա»-ի համար սա եզրափակիչ է: Մենք առաջին անգամ ենք հայտնվել այսպիսի իրավիճակում: «Ատլետիկո»-ն շատ բարդ մրցակից է: Մենք խաղալու ենք սեփական հարկի տակ, հետևաբար` մրցակիցն ավելի նյարդային է գործելու:
Ամբողջ առաջնության արդյունքը վճռվելու է ընդամենը 90 րոպեների ընթացքում: Հրաշալի կլիներ դառնալ Իսպանիայի չեմպիոն` հարազատ երկրպագուների ներկայությամբ»,- Ինյեստայի խոսքերը մեջբերում է Marca-ն:
|