«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին կատալոնական ակումբի ղեկավարության հետ վերջնական համաձայնության է եկել նոր պայմանագրի եւ իր աշխատավարձի շուրջ, փոխանցում է Mundo Deportivo-ն։
Կողմերի միջեւ հարցեր այլեւս չկան, եւ նոր պայմանագրի կնքման մասին պաշտոնապես հայտնի կդառնա այս շաբաթվա ընթացքում։ Նոր պայմանագրի համաձայն՝ Արգենտինայի հավաքականի ավագը տարեկան կստանա 20 միլիոն եվրո աշխատավարձ։ Այդ գումարը կարող է ավելանալ երեք միլիոն եվրոյով՝ կապված կատալոնական ակումբի արդյունքներից։ Այս պահին միայն հայտնի չէ, թե արդյոք 26-ամյա հարձակվողի պայմանագիրը կերկարաձգվի մեկ տարով։ Եթե նա անի դա, ապա «Բարսելոնայում» կմնա մինչեւ 2019 թվականը։
|