Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբը հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Չավիի ծառայություններով, փոխանցում է Daily Mail-ը։
Անգլիական ակումբում այս պահին աշխատում է Իսպանիայի չեմպիոնի նախկին մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնը եւ փոխնախագահ Ֆերան Սորիանոն։ Գլխավոր խնդիրն է 34-ամյա ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը։
«Բարսելոնայի» հետ Չավիի պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին։ Կիսապաշտպանի ծառայություններով է հետաքրքրվում նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Արսենալը»։
|