«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն անհատական ծրագրով վերսկսել է մարզումները, հաղորդում է կատալոնական ակումբիկայքը: Պիկեն վնասվածք էր ստացել ապրիլի 1-ին կայացած Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում: Նա բախվել էր Դիեգո Կոստայի հետ եւ լքել խաղադաշտը 12-րդ րոպեին:
Անհատական ծրագրով են մարզվում նաեւ վնասվածքներից հետո վերականգնվող Նեյմարն ու Խորդի Ալբան: «Բարսելոնան» պատրաստվում է մայիսի 17-ին «Կամպ Նոու» ստադիոնում կայանալիք Իսպանիայի առաջնության վերջին տուրի հանդիպմանը: Մրցակիցը Մադրիդի «Աթլետիկոն» է: «Ոսկե խաղում» հաղթողը կդառնա Իսպանիայի չեմպիոն:
|