Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Պրիմերայի 37-րդ տուրի «Մալագայի» հետ խաղից հետո հայտարարել է, որ «Բարսելոնայի» հետ չեմպիոն դառնալու շանսերը հավասար են:
Առաջնության վերջին տուրում Սիմեոնեի սաները հյուրընկալվելու են կատալոնական թիմին:
-Եթե մրցաշրջանից առաջ ասեին, որ «Ատլետիկոն» մինչև վերջին տուրը կպայքարի չեմպիոնության համար, ապա նրան ոչ ոք չէր հավատա:
Այժմ ոչ միայն չեմպիոնության հավակնորդ ենք, այլ «Բարսելոնային» գերազանցում ենք 3 միավորով:
Սակայն մեր շանսերը հավասար են: «Մալագայի» հետ խաղում տվեցինք ամբողջ ուժերը, սակայն դա բավարար չէր հաղթելու համար, - Սիմեոնեի խոսքերը փոխանցում է AS-ը:
|