Սպասվում է, որ մոտ ժամանակներս կհայտարարվի կատալոնական «Բարսելոնայի» նոր դարպասապահի անունը, հաղորդում է ZDF-ն:
Ըստ աղբյուրի՝ թիմը կհամալրի գերմանացի դարպասապահ Անդրե Տեր Շտեգենը, ով այժմ հանդես է գալիս Մյունխենգլադբախի «Բորուսսիայում»:
Ֆուտբոլիստը վերջին ժամանակաշրջանում շատ էր խոսում այլ թիմ տեղափոխվելու մասին: Այդ մասին հաստատեցին իր արցունքները, երբ նա վերջին անգամ հանդես եկավ «Բորուսսիայի» մարզաշապիկով:
«Ես արդեն նոր թիմ ունեմ և սկսել եմ իսպաներեն սովորել: Դեռ չեմ կարող ասել, թե որտեղ եմ հանդես գալու, բայց դա յուրահատուկ թիմ է, եվրոպայի լավագույն թիմերից մեկը»,- հայտարարել է Տեր Շտեգենը:
|