Լա լիգայի 37-րդ տուրի շրջանակներում կայացան միանգամից 7 հանդիպում: Միմյանց զուգահեռ հանդիպումներ էին անցկացնում երեք առաջատարները՝ «Ատլետիկոն», «Բարսելոնան» եւ «Ռեալը»:
Երեք խաղերում էլ անակնկալ հաշիվներ գրանցվեցին: Թվում էր, թե «Ատլետիկոն» սեփական հարկի տակ կհաղթի «Մալագային», «Բարսելոնան» արտագնա խաղում կհաղթի համեստ «էլչեին», իսկ Մադրիդի «Ռեալը», չնայած ոչ մարտական կազմի, Վիգոյում առավելության կհասնի «Սելտայի» նկատմամբ, այնինչ՝ «Ատլետիկո»-«Մալագա»՝ 1-1, «Էլչե»-«Բարսելոնա»՝ 0-0, «Սելտա»-«Ռեալ»՝ 2-0:
Այսպիսով, այս տուրից հետո առաջատարները դասավորվեցին հետեւյալ կերպ.
1. «Ատլետիկո» - 89 միավոր
2. «Բարսելոնա» - 86 միավոր
3. «Ռեալ» - 84 միավոր
Չեմպիոնը որոշվելու է վերջին՝ 38-րդ տուրում, որի շրջանակներում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունելու է առաջատար «Ատլետիկոյին»:
|