«Յուվենթուս»-ն ու «Բարսելոնա»-ն շարունակում են բանակցել չիլիացի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի շուրջ:
Նշվում է, որ Սանչեսը թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ համաձայնության է հասել անձնական պայմանագրի պայմանների շուրջ: Սակայն ակումբները չեն կարողանում համաձայնեցնել տրանսֆերային գործարքի ֆինանսական կողմը:
Չիլիի հավաքականի ֆուտբոլիստի գործակալը մեկնել է Կատալոնիա` բանակցությունների: Ֆերնանդո Ֆելիսևիչը կփորձի նվազեցնել 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը: Հարկ է նշել, որ շրջանառվող լուրերի համաձայն` կատալոնացիները 30 մլն եվրո են պահանջում ֆուտբոլիստի իրավունքների դիմաց, սակայն «Յուվենթուս»-ը պատրաստ չէ այդքան գումար վճարել:
|