Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրի` «Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մատեու Լաոսը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս կարևորագույն հանդիպումը Լաոսին է վստահել` այդպիսով ընդգծելով նրա բարձր կարգը: Վերջերս Մատեու Լաոսը հաջողությամբ սպասարկել է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Բարսելոնա»-«Ռեալ» խաղը (1:2):
Հիշեցնենք նաև, որ այժմ «Ատլետիկոն» 88 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնան» երկրորդ տեղում է` ակտիվում ունենալով 85 միավոր:
|