Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան ցանկանում է, որ իր թիմը շարունակի համագործակցել արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի հետ, հաղորդում է Goal.com-ը:
- Ինձ համար լավագույնն այն մարզիչն է, ով հիմա մեզ է մարզում: Ուրախ կլինեի, եթե նա մնար մեզ հետ և ցույց տար, թե ինչի է ընդունակ:Առաջին տարին միշտ էլ դժվար է լինում յուրաքանչյուր մասնագետի համար: Ես տեսել եմ, թե Մարտինոն ինչպիսի աշխատանք է տանում թիմի համար:
Նա նպատակասլաց է և հավատում է իր հնարավորություններին: Այո, ամեն ինչ այնպես չէ, ինչպես նա էր ցանկանում, բայց մենք ձգտում ենք առավելագույնին: «Բարսելոնայի» կյանքը դժվար է, բայց ոչ միայն նրա համար, այլ նաև մյուսների,- հայտարարել է Ինիեստան:
|