Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը մրցաշրջանը կսկսի կատալոնական «Բարսելոնայի» կազմում, հայտնում է Lancenet-ը:
Իսպանական ակումբը 27-ամյա պաշտպանին ձեռք բերելու լուրը պաշտոնապես կհայտարարի աշխարհի առաջնությունից հետո, որտեղ Դավիդ Լուիսը կխաղա Բրազիլիայի հավաքականի կազմում:
Ֆուտբոլիստը «Չելսիում» խաղում է 2011-ից:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «ազնվականների» կազմում անցկացրել է 34 խաղ:
|