Ինձ հետ շատ բան է տեղի ունեցել այս տարի, շատ են խոսել իմ մասին, սակայն լավ վիճակում եմ, ասել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ 26-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ իրեն արդեն ավելի լավ է զգում. կատալոնական ակումբը կրկին Պրիմերայում հաղթելու հնարավորություն է ստացել։
«Այսօր ինձ ավելի լավ եմ զգում, քանի որ կրկին Պրիմերայում հաղթելու հնարավորություն ենք ստացել։ Այժմ ամեն ինչ կախված է մեզնից։ Պետք է օգտագործենք այդ հնարավորությունը։ Չի կարելի բաց թողնել այն»,- «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» վաստակել է 84 միավոր եւ մնացել երրորդ տեղում։ Կատալոնական «Բարսելոնան» 85 միավորով երկրորդն է, իսկ առաջին տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 88 միավոր։
|