Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է բանակցել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, հաղորդում է Sport.es-ը:
Ըստ աղբյուրի` «կապտանռնագույնները» հետաքրքրված են Կոկեի ծառայություններով:
Վերջերս ֆուտբոլիստը երկարաձգեց իր և թիմի միջև պայմանագրի ժամկետը: Այժմ մադրիդյան ակումբն իր ֆուտբոլիստին գնահատում է 60 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Կոկեի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Բավարիան»:
|