«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը լարված հարաբերությունների մեջ է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո Ազարը քննադատել էր իր թիմի խաղաոճը, իսկ պորտուգալացի մասնագետը դժգոհություն էր հայտնել, թե բելգիացին ինչպես է աշխատում պաշտպանությունում:
Եթե նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Առանձնահատուկը» հրաժարվել էր Ազարին բաց թողնելուց, ապա այժմ իր համաձայնությունն է տվել` խաղացողի հեռանալու հետ կապված: Սակայն, Մոուրինյոն նրան վաճառելու դիմաց գնող ակումբից ցանկանում է ստանալ 60 մլն եվրո փոխհատուցում:
Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, Ազարը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը լքելու որոշում է կայացրել: Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:
Հավելենք, որ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և ֆրանսիական «ՊՍԺ»-ն:
|