Մյունխենի «Բավարիայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավի Մարտինեսը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Marca-ն:
Կատալոնական ակումբը պատրաստ է նրա համար վճարել 35 մլն եվրո: Անձամբ ֆուտբոլիստն ավելի վաղ ցանկություն էր հայտնել հեռանալու ակումբից, քանի որ նա Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում բավականաչափ խաղային ժամանակ չի ստանում: «Բարսելոնան» մոտ ժամանակներս պատրաստվում է սկսել բանակցությունները:
Չավի Մարտինեսը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման:
|