«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսն ընդգծել է, որ իրեն դուր չի գալիս այն աջակցության ակցիան, երբ շատերը սկսեցին լուսանկարվել բանաններով: Բրազիլացու խոսքերով` պետք չէ այդչափ ուշադրություն դարձնել բանանների վրա, երբ կան առավել կարևոր խնդիրներ:
«Ինձ այդքան էլ դուր չի գալիս «Մենք բոլոր կապիկներ ենք» ակցիան: Առաջին հերթին, մենք բոլորս մարդիկ ենք: Բոլորս էլ հավասար ենք: Դա հենց այն է, ինչ մենք պետք է պաշտպանենք: Երբ խոտածածկին բանան ընկավ, ես այն բնազդաբար վերցրի և համտեսեցի: Բայց պետք չէ այդչափ կենտրոնանալ բանանների վրա: Կան նաև այլ, շատ ավելի կարևոր խնդիրներ: Մենք դրանց լուծման համար պետք է ինչ-որ բան անենք»,- Ալվեսի խոսքերը մեջբերում է Inside Spanish Football-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի` «Վիլյառեալի» դեմ հանդիպման ժամանակ (3:2) Դանի Ալվեսի ուղղությամբ «Էլ Մադրիգալ» մարզադաշտի տրիբունայից բանան նետվեց, որը ֆուտբոլիստը վերցրեց խոտածածկի վրայից և համտեսեց:
|