«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան չի ցանկացել մեկնաբանել ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո «Տատա» Մարտինոյի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Իսպանիայի առաջնությունում «Խետաֆեի» դեմ մրցավեճում ոչ-ոքի արդյունքից հետո (2:2) նա չի հաստատել, որ արգենտինացի մասնագետը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է իսպանական մամուլը:
«Մարտինոն մնում է մեր գլխավոր մարզիչը: Մենք դեռ պետք է հանդիպենք նրա հետ և քննարկենք ապագան: Այդ ժամանակ էլ այս հարցի հետ կապված կկարողանանք մեկնաբանություն կատարել»,- Սուբիսարետայի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:
|