«Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարիերան կշարունակի «Մոնակոյում»: Ֆրանսիական ակումբը մոտ ժամանակներս պաշտոնապես կհայտարարի ֆուտբոլիստի տեղափոխության մասին, հավաստիացնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Իսպանիայի հավաքականի դարպասապահը մարտի վերջին ենթարկվել էր ծնկի վիրահատության: Նրա վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 7 ամիս ժամանակ: Վալդեսն այդ վնասվածքից առաջ արդեն հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, երբ կսպառվի իր գործող պայմանագրի ժամկետը, հրաժեշտ կտա կատալոնական ակումբին:
Միևնույն ժամանակ, «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել երկարաձգել թիմի երկարամյա դարպասապահի հետ համաձայնագրի ժամկետը, եթե նա վնասվածքի պատճառով խնդիրներ ունենա այլ ակումբ տեղափոխվելու հետ կապված:
|