Կտալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն «Խետաֆեի» հետ ոչ ոքի (2-2) խաղից հետո, վատ մրցաշրջանի համար ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա:
«Հիմա ժամանակը չէ իմ ապագայի մասին խոսելու համար: Պետք եղած ժամանակ կպատասխանեմ բոլոր հարցերին:
Այսպիսի մրցաշրջանի համար մեղավոր եմ միայն ես: Ժամանակ առ ժամանակ հասկանում ես, որ իրավունք չունես երկրորդ շանս խնդրել, քանի որ արժանի չես դրան: Տեսնենք»,- ասել է Խերարդո Մարտինոն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դուրս եկավ ՉԼ-ի 1/4 եզրափակչում «Ատլետիկո Մ.»-ից կրած պարտության պատճառով և պարտվեց Իսպանական գավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալին»:
|