Ինչպես տեղեկացնում է իսպանական Mundo Deportivo պարբերականը, «Բարսելոնան» կրկին Դանիել Ագերի համար պատրաստվում է առաջարկով դիմել «Լիվերպուլին»:
Հիշեցնենք, որ անցած ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, մինչ առաջնության սկսվելը «Բարսելոնայի» սկաուտները փորձում էին կապ հաստատել «Լիվերպուլի» հետ՝ Դանիել Ագերի հարցով,բայց «Լիվերպուլը» կտրականապես հրաժարվեց բանակցություններից:
Այժմ «Բարսելոնան» պատրաստվում է 29 ամյա ֆուտբոլիստի համար վճարել 15 միլիոն եվրո: Ինչպես տեղեկացնում է cadena SER ռադիոկայանը,կատալոնացիները պատրաստվում են Ագերին առաջարկել երկու տարվա պայմանագիր:
Դանիել Ագերը ԱՊԼ այս մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 19 խաղի, և խփել մեկ գնդակ:
|