Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Խետաֆեին»:
Արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի սաներն այս խաղում ոչ-ոքի խաղացին:
Գոլերի հեղինակ դարձան Լիոնել Մեսսին և Ալեքսիս Սանչեսը: Մրցակցի կազմում աչքի ընկավ Լաֆիտան, ով դուբլի հեղինակ դառնալով հաշիվը դարձրեց 2-2:
Հավելենք, որ հանդիպումից առաջ թիմերի երկրպագուները հարգեցին վաղամեռիկ մասնագետ Տիտո Վիլանովայի մահվան հիշատակը:
«Բարսելոնա» - «Խետաֆե» 2-2
Գոլերը` Լ. Մեսսի 23' (1-0), Լաֆիտա 37' (1-1), Ա. Սանչես 67' (2-1), Լաֆիտա 90' (2-2)
|