Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Կոլումբիացի կիսապաշտպանն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը թիմի հետ, հաղորդում է Football Italia-ն, հղում անելով El Mundo Deportivo-ին:
25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ֆիորենտինային» և «Ուդինեզեին», այդ իսկ պատճառով «Բարսելոնան» պետք է բանակցություններ վարի միանգամից երկու ակումբի հետ:
Կատալոնական կողմը ցանկանում է ֆուտբոլիստին թիմ հրավիրել մինչ «Մունդիալ-2014»-ը, քանի որ հաջող խաղ անցկացնելուց հետո վերջինիս տրանսֆերային արժեքը կարող է մեծանալ:
|