Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչը հայտնել է, որ դեմ չէր լինի տեղափոխվել «Բարսելոնա» կամ «ՊՍԺ»:
«Լավ ֆուտբոլիստների հետ հեշտ է լեզու գտնել: Ես շատ հեշտ կկարողանայի հարմարվել «Բարսելոնայի» խաղաոճին:
«Բարսելոնայում» ես կկարողանամ ավելի լավ ցույց տալ իմ ունակությունները: Հաճելի կլիներ խաղալ այդպիսի թիմում: Այնտեղի կլիման նույնպես շատ հարմար է ֆուտբոլ խաղալու համար:
Միակ ֆրանսիական ակումբը, որտեղ ես կցանկանայի հանդես գալ, դա «ՊՍԺ»-ն է: Հիմա ես «Ռոմայի» ֆուտբոլիստ եմ և ես ինձ այստեղ էլ եմ լավ զգում: Բայց ես դեմ չէի լինի խաղալ նույնիսկ «ՊՍԺ»-ում: Այնտեղ մի թիմ է կառուցվում, որը կարող է հաղթել ՉԼ-ն»,- ասել է Պյանիչը:
|