Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հերքել է այն լուրերը, թե ինքը և Մեսսին վատ հարաբերությունների մեջ են:
«Այս մրցաշրջանում մենք միասին չկարողացանք խաղալ բոլոր հանդիպումներում, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ ենք միմյանց հասկանում:
Մենք հիանալի հարաբերությւոնների մեջ ենք: Որոշ մարդիկ ասում են, որ մենք տարաձայնություններ ունենք թիմում: Նրանք սխալվում են:
Մեսսին միշտ շատ հանգիստ է: Նա աստղային ֆուտբոլիստ է և ես նրան շատ եմ հարգում: Նրա մասին որոշ բաներ ուղղակի չեն համապատասխանում իրականությանը», - ասել է Նեյմարը:
|